Վարչապետ․ Պատրաստ ենք դիտարկել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի դիտորդ լինելու հարցը, եթե պաշտոնական գործընթաց լինի25 դեկտեմբերի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ հարցը, եթե այդպիսի պաշտոնական գործընթաց սկսվի, սակայն ՀՀ դիրքորոշումը կախված կլինի Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքից։։ «Եթե Ադրբեջանն այդպիսի ցանկություն հայտնի և եթե պաշտոնական գործընթաց սկսվի, մենք կդիտարկենք այդ հարցը, բայց մեր դիրքորոշումը կախված կլինի այդ խոսակցության վեկտորից, ընթացքից։ Հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել։ Եթե տեսնենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է խաղաղ դարաշրջան բացելու, Արցախի հարցի կարգավորման հեռանկարի, կոմպրոմիսների հնարավորության մեր օրակարգին, դա ընդհանուր համատեքստում պետք է լինի։ «Եթե մյուս կետերով առաջ գնանք, անտրամաբանական կլինի, որ կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,– ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նա այդ մասին ասել էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |