Փաշինյան․ Շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում

Փաշինյան․ Շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսում ասել է, որ ՀՀ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Նա հավելել է, որ դա հայկական կողմի հիմնական նպատակներից է:

Ըստ նրա, քարոզչական քաոսի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դեմ է խաղաղության համաձայնագրին, ԼՂ խնդրի համապարփակ կարգավորմանը:

«Մենք հայտարարել ենք, որ խաղաղ զարգացման դարաշրջան ենք ուզում բացել երկրի և տարածաշրջանի համար և անտրամաբանական կլինի, եթե ասենք, թե խաղաղ դարաշրջան ենք ուզում բացել, բայց չենք ուզում խոսել խաղաղության պայմանագրի մասին»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջարկել է Երևանին խաղաղ պայմանագիր կնքել սակայն, հայկական կողմը չի պատասխանել։ «Մենք մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից։ Հավանաբար, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է»,-ասել է նա՝ հավելելով, որ պայմանագրում խոսք է գնում երկու պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչելու և սահմանների վերջնական հաստատման համար։ Նա նաև ասել է, թե Հայաստանը զորքեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---