«Ապագա» հիմնադրամն ամփոփել է 2021-ն ու ներկայացրել 2022-ի ծրագրերը![]() 25 դեկտեմբերի 2021 - 15:42 AMT PanARMENIAN.Net - «Ապագա» բարեգործական հիմնադրամը պաշտոնապես ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում իրագործված ծրագրերը և ներկայացրել 2022 թվականի գործունեության հիմնական ուղղությունները: Միջոցառմանը հետևել է Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-Ջարդուկը») երկու գործողությամբ բալետային ներկայացման երկար սպասված պրեմիերան։ «Ապագա» հիմնադրամն առանձնանում է նրանով, որ շահառուներին տալիս է նոր հմտություններ, անհրաժեշտ գործիքներ, ներգրավում է շահառուներին արդյունք ստեղծելու շղթայում և օգնում իրացնել ստեղծված արդյունքը: Այս համապարփակ և երկարաժամկետ լուծումների միջոցով այն օգնում է դուրս գալ «աղքատության մտածելակերպից»: 2021 թվականի ընթացքում Հիմնադրամն աշխատել է Երևանում և մարզերում բնակվող 100 շահառու ընտանիքի հետ։ Դառնալով «Ապագա» հիմնադրամի շահառու, ծրագրի մասնակիցները մասնագիտանում են որևէ ոլորտում, ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, ստանում մասնագիտական որակավորում և մեր օգնությամբ անցնում են աշխատանքի կամ հիմնում իրենց փոքր բիզնեսը։ Հարկ է նշել, որ գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի շահառուներին հիմնադրամը օգնում է ոչ միայն հիմնել փոքր տնտեսությունն, այլ օգնում է ամբողջությամբ վաճառել ստեղծված արտադրանքը: Հիմնադրամի համանախագահներ Իրինա Բենգլյանը և Ռուզաննա Աղինյանը, հիմնադրամի կողմից իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն էապես փոխել շահառուների կյանքի որակը։ Իրականացված ծրագրերի շրջանակում մենք կարողանում ենք հնարավորությունների նոր ճանապարհ բացել, որտեղ ոչ միայն լուծվում է զբաղվածության հարցը, այլ առհասարակ վերաիմաստավորվում է մարդու կյանքը, քանի որ վերականգնվում վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և մարդն իրեն հասարակության լիարժեք անդամ է զգում։ «Մեր հիմնական նպատակն այն է, որ օգնությունն էլ արժանապատիվ լինի և իսկապես մարդու կյանքում փոփոխություն բերի, որը կնպաստի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի կերտմանը՝ դնելով անխախտ հիմնաքարերը: Սա է աղքատության հաղթահարման ճիշտ ճանապարհը, որն անշուշտ դժվար է, բայց արդյունավետ, իսկ ստացված արդյունքները ոգևորող և պարտավորեցնող»,- իր ելույթում նշել է «Ապագա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տաթև Այրումյանը։ 2022-ին «Ապագա» հիմնադրամը շարունակելու է իրականացնել դրական ու համոզիչ արդյունքներ ապահոված իր բոլոր ծրագրերը՝ ընդարձակելով աշխարհագրությունը, գործունեության ոլորտները և ներառված ընտանքիների քանակը: Հիմնադրամի գաղափարներին ու մոտեցումներին վստահում են բազմաթիվ գործընկերներ, որոնց շրջանակներում են տարբեր տեղական և միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, փորձագետներ և իրենց ոլորտի առաջատար մասնագետներ։ Գործընկերների հետ ուղղորդված և համատեղ ջանքերի արդյունքում է նաև հնարավոր դարձել կյանքի կոչել բազմաթիվ համարձակ նախաձեռնություններ։ «Ապագա» հիմնադրամը ստեղծվել է 2018 թվականին գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի նախաձեռնությամբ, ովքեր այս քայլով ձեռնամուխ եղան աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին, այդ թվում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ընտանիքներին ու զինհաշմանդամներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |