Քոչարյան․ Կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն 40 քկմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների հանդեպ

Քոչարյան․ Կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն 40 քկմ-ի, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների հանդեպ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ որպես կատարյալ ձախողում գնահատելով 2021-ը, նշել է, որ այս տարվա ընթացքում ոչ մի հարց չի բարելավվել։

Երկրորդ նախագահը նշել է, որ իշխանությունները խոսում են 40 քկմ տարածքի մասին, որը թշնամու վերահսկողության տակ է, բայց իրականում չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքներ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«GPS-ով սահմանագծումը բերեց նրան, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով։ Մենք ստիպված ենք եղել առնվազն հետ քաշվել 500 մետրից մինչև 1-1․5 կմ, որոշ տեղերում մի քիչ ավելի շատ։ Նույնը կատարվել է Վարդենիսի հատվածում, նաև Նախիջևանի հատվածում։ Ամբողջ այդ տարածքը՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր, մեր կողմից չեն վերահսկվում։ Ստացվում է՝ մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ միայն այդ 40 քկմ տարածքի նկատմամբ, այլ տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս հավելել է, որ այս տարի կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունը։ Նա նշել է, որ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։

«2-3 դիրքի համար մարտական գործողությունների ժամանակ 30-ից ավելի գերի ունենալը խոսում է բանակում լրջագույն խնդիրների մասին։ Այդպես չի լինում»,-ասել է Քոչարյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---