«Ապրելու երկիրը» սատարում է ԱՀ նախագահի հայտարարությանը և անվերապահ աջակցում Արցախին

«Ապրելու երկիրը» սատարում է ԱՀ նախագահի հայտարարությանը և անվերապահ աջակցում Արցախին

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցությունը սատարում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 26-ի հայտարարությունը և իր անվերապահ աջակցությունն է հայտնում ԱՀ-ին՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման գործընթացում։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը` Արցախի հարցով մեր նպատակը կա և լինելու է Արցախի վերջնական կարգավիճակի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հիման վրա ինքնորոշման իրավունքի ամրագրումն ու դրա միջազգային ճանաչումը։ Արցախը երբեք չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում, և որևէ իշխանություն չի կարող արցախցու կամքը ստորադասել։

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս հիշեցում ենք 1992թ․ հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված և մինչև այժմ գործող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշման մասին, որտեղ ամրագրված է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում, հայտարարել է, որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---