ՌԴ-ում աշխատող ներգաղթյալներին կպարտավորեն մատնադրոշմ հանձնել

ՌԴ-ում աշխատող ներգաղթյալներին կպարտավորեն մատնադրոշմ հանձնել

PanARMENIAN.Net - Առանց մուտքի արտոնագրի Ռուսաստան մուտք գործող աշխատանքային ներգաղթյալներն ու օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր մատնադրոշմ հանձնեն, լուսանկարվեն և բուժզննում անցնեն։ Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 29-ից։

ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում ասել են, որ, ներգաղթյալները, անցնելով այդ ընթացակարգերը, ՌԴ տարածքում օրինական գտնվելու համար պետք է դա հաստատող փաստաթղթեր ունենան, գրում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան ընթացակարգերն անցած ներգաղթյալներին պլաստիկ քարտ կտրվի՝ տեղեկատվության էլեկտրոնային կրիչով կամ առանց դրա։

Աշխատանքային միգրանտները պարտավոր են այդ ընթացակարգերն անցնել ՌԴ մուտք գործելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Նմանատիպ սխեմա է նախատեսված պատենտի համար դիմում ներկայացնելու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Բացի այդ, բուժզննությամբ ներգաղթյալների մոտ պետք է ժխտվի ՄԻԱՎ-ի, վարակիչ հիվանդությունների առկայությունը, ինչպես նաև թմրամոլային կախվածությունը։

Օտարերկրացիները, որոնք աշխատելու նպատակով չեն մուտք գործել ՌԴ, 90 օր անընդմեջ երկրում մնալու դեպքում, պետք է պետական պարտադիր մատնադրշոման ընթացակարգ անցնեն և լուսանկարվեն։։

Բելառուսի քաղաքացիներն ազատվում են այդ պահանջներից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---