Մարտից կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, նաև` բացօթյա սրճարաններում 5 հունվարի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և սննդի օբյեկտներում։ Մարտից արդեն կարգելվի ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ արգելքը վերաբերում է նաև բացօթյա սրճարաններին։ «Մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում, այդ թվում բացօթյա սրճարաններում։ Տնտեսվարողները և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն սրան»,- ասել է նա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27․9 տոկոսը, որոնց մեծ մասը, 51 տոկոսը, տղամարդիկ են։ Ավանեսյանը նշել է, որ ուժի մեջ մտնող արգելքները խթան կհանդիսանան ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար: Նախարարը նշել է, որ տնտեսվարողներին հնարավորություն և ժամանակ է տրվել նոր պահանջներին հարմարվելու համար։ Փաշինյանն ընդգծել է, որ այս կարգավորմամբ առօրյայում ծխախոտ, ծխախոտի տուփ վաճառքի կետերում, խանութներում չպետք է տեսնեն: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |