Փարաքարի նորընտիր ավագանու անդամները պետք է համայնքապետ ընտրեն![]() 5 հունվարի 2022 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 5-ին նախատեսված է Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու «առաջին» նիստը։ Ավագանու անդամները պետք է ընտրեն համայնքապետ։ 2021թ․ դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել, գրում է «Հայկական ժամանակը»։ Բանն այն է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ։ Կուսակացությունն իր 10 ներկայացուցիչներով, առանց մյուս քաղաքական ուժերի, նիստ էր արել և ընտրել համայնքապետ։ «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ ՔՊ-ի հետ առանձին այլ նիստ էր արել և ավագանու 11 ձայնով համայնքապետ ընտրել Դավիթ Մինասյանին։ Կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։ Հաջորդ օրը Վալոդյա Գրիգորյանը գնացել էր համայնքապետարան՝ որպես «ընտրված» համայնքապետ, սակայն ոստիկանությունը նրան թույլ չէր տվել մտնել շենք։ Բանն այն էր, որ «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Դատարանը դեկտեմբերի 30-ին նրանց հայցը բավարարել էին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |