Փարաքարում քաշքշուկ է եղել․ Ոստիկանն ու քաղաքացին ուշաթափվել են![]() 7 հունվարի 2022 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Փարաքարի համայնքապետարանում ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ է սկսվել, որի հետևանքով ոստիկանը և քաղաքացին ուշաթափվել են, տեղեկացնում է «Փաստինֆոն» «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները վաղ առավոտից ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց, որտեղ ավագանու նիստ էր տեղի ունենում: Քաղաքացիները փորձում էին մտնել համայնքապետարանի շենք, որի դիմաց կուտակված էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ փորձում էին համայնքապետարանից հեռացնել ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը համայնքապետարանում լարված է։ Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար: Դեկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով, իսկ Վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |