Պուտին․ Ղազախստանում տեսնում ենք «միջազգային ահաբեկչության ագրեսիան»

Պուտին․ Ղազախստանում տեսնում ենք «միջազգային ահաբեկչության ագրեսիան»

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ Ղազախստանում տեսնում են «միջազգային ահաբեկչության ագրեսիան, որ գրոհայինները վարժվել են և անցել «թեժ կետերով»։

Պուտինը նշել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձր մակարդակը և կողմերի պատրաստակամությունը՝ աշխատելու օրվա և գիշերվա ցանկացած ժամի։

«Դա մեծ վստահության արդյունք է»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը հավելել է նաև, որ անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում անցկացվող մանրակրկիտ աշխատանքը տալիս է իր արդյունքները։

Պուտինը նաև հորդորել է ՀԱՊԿ երկրներին համատեղ հակազդել արտաքին միջամտություններին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-ժոմարտ Տոկաևն իր ելույթում ասել է, որ Ղազախստանում նպատակ էր դրվել քաոս ստեղծել՝ հետագա իշխանազավթմամբ։ Նա Ղազախստանում ընթացող իրադարձությունները բեկումնային է անվանել ՀԱՊԿ-ի համար։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն առաջարկել է ՀԱՊԿ-ի կողմից արգելված ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ստեղծել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---