Լուկաշենկո․ Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնեն

Լուկաշենկո․ Չի կարելի թույլ տալ, որ ՀԱՊԿ խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնեն

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե չի կարելի թույլ տալ, որ Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահներին որպես օկուպանտ ներկայացնեն։ Այդ մասին նա ասել է հունվարի 10-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում։

Նա նշել է, որ նման փորձեր արդեն իսկ կան, սակայն, խաղաղապահները Ղազախստան են մեկնել այդ երկրի ղեկավարության խնդրանքով։

«Մեզ հրավիրել է մեր եղբայրը, մեր ընկերը, որը պատասխանատու է այդ հսկայական երկրի համար»,-ասել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն նաև նշել է, որ խաղաղապահների մուտքը Ղազախստան խախտել է անկարգությունների կազմակերպիչների պլանները։ Նա հավելել է, որ Կենտրոնական Ասիայում իրավիճակն ապակայունացնել ցանկացողները շատ են, և զգուշացրել, որ տեղի ունեցածից դասեր չքաղելու պարագայում իրավիճակը կարող է ապակայունանալ Ուզբեկստանում։

Նա նաև ասել է, եր մարտահրավերները լուրջ են և անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ կառույցները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պաշտոնապես հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելության մեկնարկի մասին՝ հեղուկ գազի գնի բարձրացման ֆոնին սկսված անկարգությունները կասեցնելու նպատակով։ ՌԴ-ից բացի, ՀԱՊԿ զորակազմի կազմում են նաև զինվորականներ ՀՀ-ից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ ՌԴ-ից Ղազախստան է գործուղվել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումը։ ՀԱՊԿ ուժերը պաշտպանելու են պետական և ռազմական օբյեկտները, աջակցելու են տեղի իրավապահներին։ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում, թվով` 100 զինծառայող։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---