ԿԳՄՍ փոխնախարար․ Սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն![]() 13 հունվարի 2022 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն։ Դիմելով մանկավարժներին, նա, մասնավորապես, գրել է․ - պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը, - պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով, - եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։ «Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով»,-ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |