Ծառուկյանը Քրիստոսի 33-մետրանոց արձան է ուզում կառուցել14 հունվարի 2022 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ, հայտնի գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար։ Ըստ նրա, միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքn անել արդեն ընթացիկ տարում։ Թե կոնկրետ որ վայրում նախատեսվում կառուցել, դեռևս հայտնի չէ։ Հիսուս Քրիստոսի արձան կա աշխարհի տարբեր երկրներում՝ Բոլիվիայում, Պորտուգալիայում, մի քանի այլ երկրներում։ Քրիստոսի ամենահայտնի արձանը գտնվում է բրազիլական Ռիո դը Ժանեյրոյում, քանդակի բարձրությունը 30 մետր է, պատվանդանի հետ միասին՝ 38 մ։ «Մայր Հայաստան» հուշարձանի բարձրությունն առանց պատվանդանի 22 մետր է։ «Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը... Սիրելի՛ հայ ժողովուրդ, մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,-ասվում է գրառման մեջ։ Հայտերն ընդունվում են։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |