ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՎՈՒԱՄ-Ի ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ դաշինքի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) գործունեության առաջին օրվանից նրա անդամները «ձգտում են հասնել ջանքերի համակարգմանը անջատողական ռեժիմների դեմ պայքարի հարցում»: Այդ մասին, ինչպես հաղորդում է«Դե-Ֆակտո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նա ընդգծել է, որ «անջատողական կառույցների հետ պայքարում» համագործակցության այլ ուղիների բացակայության պատճառով, «մենք աջակցում ենք միմյանց քաղաքական առումով, պաշտպանում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը»: Օրինակ, նշել է նա, «երբ Վրաստանում անջատողական ռեժիմը ընտրություններ էր անցկացվում, ադրբեջանական կողմը արտահայտեց իր վերաբերմունքը, եւ, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի տարածքում անջատողական ռեժիմի կողմից «խորհրդարանական ընտրություններ» անցկացնելիս, իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին վրացական եւ մոլդովական կողմերը»: «Հուսով եմ, որ մենք կդառնանք նման վերաբերմուքի վկաները նաեւ Լեռնային Ղարաբաղի առաջիկա «նախագահական ընտրությունների» դեպքում»,- հայտարարել է Գուլիեւը: Միեւնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ համագործակցությունը այդ ուղղությամբ անբավարար է եւ «անհրաժեշտ է գտնել համագործակցության ավելի կոնկրետ, միգուցե նաեւ, ավելի կոշտ ձեեւր»: Գուլիեւը նշել է, որ հուլիսի 19-20 Յալթայում կայանալիք ՎՈՒԱՄ-ի վեհաժողովում նախատեսվում է ընդունել քաղաքական հայտարարություն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---