Հաշվեքննիչ պալատի նախագահ Յոլյանը հրաժարական է տվել

Հաշվեքննիչ պալատի նախագահ Յոլյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-ասվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

Յոլյանը հրաժեշտի խոսքում գրել է, որ երկարատև աշխատանքային կենսագրության ավելի քան 13 տարին աշխատել է պալատում, որից վերջին 5 տարին՝ պալատի ղեկավարի պաշտոնում։

«Վստահաբար նշում եմ, որ պալատը իր կարևորագույն տեղն է ունեցել պետական և համայնքային միջոցների օգտագործման գործընթացը հնարավորինս արդյունավետ և իրավական ակտերին համապատասխան կազմակերպելու գործում»,- նշել է նա։

Յոլյանը իր հայտարարության մեջ նշել է, որ անձնական նկատառումներով, որոշում է կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։

«Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին»,-նշել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---