Լիզինգով գնված մեքենաները սահմանը կհատեն միայն լիզինգատուի համաձայնությամբ![]() 20 հունվարի 2022 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից լիզինգով գնված մեքենաները ՀՀ սահմանը կհատեն լիզինգատուի համաձայնությամբ։ Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը: Այսպիսով, կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանը հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը: Նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ ահազանգեր և կոնկրետ դեպքեր կան, երբ չվճարված մեքենաները հանրապետությունից դուրս են բերվում և անհետանում: «Մենք ստեղծում են երաշխիքներ, որ այդ մեքենան չի անհետանա: Արդյունքում՝ ավելի ենք ընդլայնում ձեռքբերման հնարավորությունները: Իրականում այս օրինագծերի ընդունման արդյունքում դաշտն ավելի կազատականացվի: Չի բացառվում, որ գների վրա էլ որոշակի ազդեցություն ունենա, որովհետև պետությունը օրենքով ռիսկի որոշակի չափաբաժինը վերցնում է իր վրա»,-ասել է Փաշինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծել է, որ օրինագծերի ընդունումն ազդեցություն կունենա նաև լիզինգի տոկոսադրույքների վրա, դրանք կարող են նվազել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |