Աբրահամյան․ Գերությունից վերադարձած զինվորի կալանքն անհամատեղելի է վնասվածքի հետ՝ ոտքի անդամահատման վտանգ կա21 հունվարի 2022 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայող Արեն Արամյանին, հայտնել է, որ կալանքն անհամատեղելի է նրա վնասվածքի հետ՝ ոտքի անդամահատման վտանգ կա։ Հունվարի 21-ին փաստաբան Արա Կարապետյանի միջնորդության հիման վրա տեղի է ունենալու նրա խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական նիստը։ Նշվում է, որ զինծառայող Արամյանը 2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված, ապա գերեվարված զինծառայողներից է, ով հայրենիք վերադարձվելուց հետո կալանավորվել է։ Արեն Արամյանը մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին, 2020-ի հուլիսյան դեպքերին և 2020-ի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին, ինչի համար հրամանատարության կողմից ներկայացվել է պետական պարգևի։ «2021 թվականի նոյեմբերի 16-ին, դիմակայելով թշնամու գրոհներին, վարել է մարտական գործողություններ, որի ընթացքում ստացել է հրազենային միջանցիկ վիրավորում ծնկի շրջանում, ինչից հետո թշնամին մոտեցել է ու ինքնաձիգի պոչով հարվածներ է հասցրել Արեն Արամյանի գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գերեվարվելուց հետո ենթարկվել է խոշտանգումների։ Հայրենիք վերադառնալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ստացիոնար բուժում է ստացել։ Տասն օր անց Արեն Արամյանը դուրս է գրվել զինհոսպիտալից և անմիջապես ձերբակալվել։ Արեն Արամյանի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ աջ ազդոսկրի դրսային կոճի ներհոդային բազմաբեկոր կոտրվածքով, աջ քունքային շրջանի կարած վերք և խորհուրդ է տրվել շարունակել ծնկահոդի ֆիքսատրով անշարժացումը ևս մեկ ամիս, որից հետո վերականգնողական բուժում: Ինչը ՔԿՀ-ում հնարավոր չէ իրականացնել: Պաշտպանի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին 2021-ի դեկտեմբերի 22-ին հասցեագրված հարցմանն ի պատասխան, հունվարի 12-ին ՊՈԱԿ-ից ստացվել է գրություն, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում խորհուրդ է տրվել պլանային կարգով կատարել Արեն Արամյանի ԷՆՄԳ հետազոտություն, իզոնետրիկ և վերականգնողական վարժություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սիմպտոմատիկ բուժում: Նույն օրը Արամյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 2022-ի հունվարի 13-ին Արեն Արամյանը տեղեկացրել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկությունում, բժիշկները առավոտյան իրեն հետազոտել են և հայտարարել, որ հիմնարկության պայմաններում, հնարավոր չէ իրականացնել ոտքի բուժումը և վերականգնումը: Հունվարի 19-ին Արեն Արամյանը հետազոտվել է Արմեդ ԲԿ-ում, որտեղ նրան հայտնել են, որ ոտքի ներվային համակարգը գրեթե չի աշխատում և եթե բժշկական միջամտություն չլինի, ապա կարճ ժամանակ անց ոտքի վերջույթը հնարավոր է ամպուտացնեն: (Այդ մասին հայտնել է հետազոտող բժիշկը, ներկա պահին փաստաթղթային ախտորոշումը դեռևս չի ստացվել): Անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեական գործով է անցնում զինծառայողը, ակնհայտ է, որ կալանքի տակ գտնվելն անհամատեղելի է նրա վիրավորմանն ու հետագա բուժմանը. այս պահին նույնիսկ ոտքի վերջույթի ամպուտացման վտանգ կա»,-ասվում է գրառման մեջ։ Պատգամավորը հուսով է, որ այս գործոնները հաշվի կառնվեն և զինծառայողի խափանման միջոցը կփոխվի, այլապես ստացվում է, որ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներն այլ դրսևորմամբ շարունակվում են Հայաստանում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |