ՄԻՊ թեկնածու․ Կարևորվելու է անդրադարձը Բաքվի կողմից հայ գերիներին առևտրի առարկա դարձնելու հարցին

ՄԻՊ թեկնածու․ Կարևորվելու է անդրադարձը Բաքվի կողմից հայ գերիներին առևտրի առարկա դարձնելու հարցին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն իր ելույթում կարևորել է իրավունքակենտրոն մոտեցումները անվտանգային հարցերին։

Նա նշել է, որ կարևորվելու է ՄԻՊ մանդատի շրջանակում անդրադարձը Բաքվի կողմից հայ գերիներին առևտրի առարկա դարձնելու հարցին:

«Մեր երկրի դեպքում առավել ևս պետք է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ առաջ տանելով սահմանամերձ շրջաններում անվտանգային գոտու ստեղծման, սահմանազատման դեպքում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերը»,-ասել է նա։

Խոսելով զինված ուժերում կյանքի իրավունքի երաշխավորման, ոչ կանոնադրական հարաբերությունների, ծառայողների հոգեբանական վիճակի և այլ հարցերին անդրադառնալու կարևորության մասին՝ Գրիգորյանն ասել է, որ ԶՈւ բարեփոխումները կարող են լավ առիթ լինել համակարգային այդ խնդիրներին լուծումներ նախատեսելու համար։

Գրիգորյանն իր ելույթում նշել է, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները, քանի որ դա «կարևոր է հաստատության ինստիտուցիոնալ զարգացումն ապահովելու տեսակետից»։

Գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։

Քրիստիննե Գրիգորյանը 2021-ի ապրիլից զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է պաշտոնից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---