Եղանակը ևս 3-5 աստիճանով կտաքանա, ձյուն կտեղա

Եղանակը ևս 3-5 աստիճանով կտաքանա, ձյուն կտեղա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի, 28-ի գիշերը և առավոտյան ժամերին, 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 ատիճանով:

Երևանում՝ հունվարի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի լույս 25-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -6 աստիճան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---