Երեւան կայցելի նշանավոր բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը

PanARMENIAN.Net - Լոնդոնի կամերային նվագախմբի երաժշտական տնօրեն եւ դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը Արամ Խաչատուրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում համերգ կտա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Հայտնի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը ելույթ կունեն որպես մենակատար: Առաջիկա համերգում կհնչեն Ռախմանինովի դաշնամուրի համար երկու համերգ եւ Ստրավինսկու «Սրբազան գարունը»:



1988 թվականից Քրիստոֆեր Ուորեն-Գրինը ղեկավարում է Լոնդոնի կամերային նվագախումբը, որի հետ միասին բազմիցս ելույթ է ունեցել տարբեր մայրցամաքների համերգային դահլիճներում: Բացի Լոնդոնի կամերային նվագախմբի հետ աշխատանքից, Ուորեն-Գրինը պարբերաբար ղեկավարում է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ռազմաօդային ուժերին կից համերգային նվագախմբի եւ ուրիշների ելույթները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---