Հարությունյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից![]() 26 հունվարի 2022 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սերգեյ Հարությունյանն ազատվել է քաղաքապետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հարությունյանի դիմումը՝ 1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ 2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»,-ասվում է որոշման մեջ: Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հունվարի 17-ին աշխատանքից հեռանալու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին և 18-ից դադարեցրել եմ իմ պարտականությունների կատարումը Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ Իմ ուժերի և հնարավորության չափով անելու եմ ամեն ինչ, որպեսզի ձեռք բերված գիտելիքներն ու փորձս, լայն մասնագիտական շրջանակներում կապերը հնարավորինս էֆեկտիվ օգտագործվեն Երևանի զարգացման տեսլականի ձևավորման համար:»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |