Տեղահանված արցախցիները նամակներ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին և ՀՀ ԱԳՆ-ին![]() 27 հունվարի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Տեղահանված արցախցիները հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ներկայացնելու խնդիրներն ու պահանջները։ Նրանք նամակներ են փոխանցել ՄԱԿ գրասենյակին և ՀՀ ԱԳՆ-ին։ «Մեզ հետաքրքրում է Արցախի Հանրապետության քաղաքական ու սոցիալական կարգավիճակը, քանի որ մեզ՝ Հայաստանում վերաբնակվողներիս առաջարկում են վերադառնալ Արցախ։ Մենք ուզում ենք քննարկել մեր՝ փախստականի փաստացի կարգավիճակի իրավական հարցերը։ Այս հարցերի քննարկումից ու լուծումից է կախված մեր բնակության հարցերը։ Նման իրավիճակում վերադառնալ Արցախ ոչ միայն անհնար է, այլև հղի է նոր ցեղասպան գործողություններով։ Ուստի այդ տարբերակը մեզ համար իսպառ բացառվում է, իսկ նման որոշում ընդունողները ոճրագործներ են»,-ասված է «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ, գրում է Panorama.am-ը։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ պահանջում են Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների վերադարձ, հայտնում է Panorama.am-ը։ «Նրանք, ովքեր ասում են, գոնե Շուշին և Հադրութը վերադարձնենք, չեն հարգում Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդը ստեղծել է Արցախի Հանրապետություն ու պահանջում է դրա իրավաքաղաքական ճանաչում, որը Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից արհամարվել է»,-ասել է նա։ Տեղահանված արցախցիները համոզված են, որ պատերազմի ավարտից հետո առաջացած բոլոր խնդիրները կարելի է լուծել միայն Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերադարձի դեպքում, երբ իրենք կվերադառնան իրենց տները։ Մասնակիցներից մեկն ընդգծել է, որ եթե Արցախի Հանրապետության տարածքները չվերադարձվեն, անգամ Երևանում հայի համար կյանք չի լինելու։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |