Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են![]() 27 հունվարի 2022 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները հունվարի 25-ից դադարեցվում են։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրել է որոշումը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 6-րդ հոդվածի 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած՝ հունվարի 25-ից»,-ասվում է որոշման մեջ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |