Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի նոր ցուցադրության ստեղծմանը

Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի նոր ցուցադրության ստեղծմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Լուվր թանգարանի և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև ձեռք են բերվել ապագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ։

Մասնավորապես, Լուվրի մասնագետները կաջակցեն Էրեբունի թանգարանի ապագա նոր ցուցադրության ստեղծման, ինչպես նաև, Էրեբունի թանգարանի մասնագետների վերապատրաստման գործում։

Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության «Հայ և ֆրանսիացի մասնագետների համագործակցության և փորձի փոխանակման» ծրագրով, որի շրջանակում Փարիզ էին այցելել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Խաչիկ Հարությունյանը։

Նրանք արդյունավետ աշխատանքային հանդիպում են ունեցել Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար Արիեն Թոմայի և վերջինիս տեղակալ Վենսան Բլանշարի հետ։

Կողմերը պատրաստակումություն են հայտնել իրականացնել ընդհանուր ծրագրեր և համագործակցել ուրարտագիտության բնագավառում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---