ՌԴ-ում բնակչության տարեկան բնական նվազումն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը

ՌԴ-ում բնակչության տարեկան բնական  նվազումն առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը

PanARMENIAN.Net - ՌԴ-ում բնակչության տարեկան բնական նվազումը 2021-ին առաջին անգամ գերազանցել է 1 միլիոնը։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2000 թվականից ի վեր, երբ բնակչությունը կրճատվել էր 958,500 մարդով։

Այդպիսի ռեկորդային ցուցանիշները բացատրում են Covid-19-ով և դրա հետևանքներով։

Ըստ Ռոսստատի, Ռուսաստանի բնակչությունը չորրորդ տարին անընդմեջ նվազում է, գրում է Secretmag.ru-ն։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ բնակչությունը 145․5 մլն է։ Մեկ տարում այն նվազել է գրեթե 693,000 մարդով (–0,5%)։ Բնակչության բնական նվազումը (ծնվածների քանակից հանած մահացածների քանակը) կազմել է 1․04 մլն։

2021 թվականին մահացությունը Ռուսաստանում աճել է 15,1%՝ 2․44 մլն մարդ։ Ծնելիությունը նվազել է 2.3%-ով՝ 1․4 մլն մարդ։ Սա նվազագույն ցուցանիշն է 2002 թվականից ի վեր։

2014 թվականից ծնելիությունը ՌԴ-ում կրճատվում է, իսկ միգրացիոն հոսքն աճում է։ 2021 թվականին ներգաղթը կազմել է մոտ 350,000 մարդ և մոտ մեկ երրորդով փոխլրացրել է բնական անկումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---