ՀՀ-ում Covid-19-ի նոր «օմիկրոն» շտամը վարակելիության բարձր ցուցանիշ ունի![]() 31 հունվարի 2022 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ի նոր «օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ։ Այդ մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ «Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով. • չոր հազ և կոկորդի ցավ, • քթի փակվածություն կամ քթից արտադրություն, • թուլություն, • գլխացավեր, • մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր, • գոտկատեղի ցավեր: Նշվում է, որ երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հիշեցնում է պատվաստման կարևորության մասին։ Նշվում է, որ հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ (բուստեր) դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «օմիկրոն» շտամի դեպքում: Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը: Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով 8951 քաղաքացի է պատվաստվել։Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 1,883,413 քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |