Թուրքիան եւ Հայաստանը պատրաստվում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրել

PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Հայաստանը պատրաստվում են արձանագրություն ստորագրել, որը կողմերին պարտավորեցնում է հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ստեղծել տարբեր հարցերով զբաղվող հանձնաժողով` սկսած սահմանի վերահսկումից, մաքսային ծառայության աշխատանքից, վերջացրած պատմական փաստերի ուսումնասիրությունով: «Ծանր աշխատանքն արդեն կատարվել է: Բոլորը հավատում են, որ գործարքի մասին հրապարակայնորեն կհայտարարվի», նշել է անունը հայտնել չցանկացած թուրք դիվանագետը, գրում է Hurriyet Daily News-ը:



«Թուրքիան նաեւ կներկայացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործողությունների իր ծրագիրը: Երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը կնպաստեն հասարակական եւ տնտեսական ծրագրերը, որոնք կհամակարգի Հայ-թուրքական առեւտրային զարգացման խորհուրդը (TABDC): Գլխավոր հարցը նրանում է, հարկ է արդյո՞ք համաձայնագրի մասին հայտարարել Թուրքիա ԱՄՆ նախագահի այցից առաջ, ընթացքում, թե հետո: .Արձանագրության նախագիծը հիմք կստեղծի ողջ ծավալով դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար` սկսած Երեւանում եւ Անկարայում ներկայացուցչությունների բացումից կամ հարեւան մայրաքաղաքներում դեսպանների հավատարմագրումից», նշում է թերթը:



Եւս մեկ կարեւոր հարց է Թուրքիայի կողմից սահմանի բացման իրավական տեսակետը: Թուրքական օրենսդրության համաձայն, պետությունը ճանաչելու մասին որոշում կարող է ընդունել նախարարիների կաբինետը: Սակայն, եթե Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցությունը (АКР) հավատարիմ մնա նախարարների կաբինետի որոշմանը, միայն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար կուսակցությունը պետք է այդ հարցը ներկայացնի խորհրդարանի քննարկմանը: Մյուս տարբերակով, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին որոշումը պետք է վավերացվի խորհրդարանի կողմից: Խորհրդարան հարցի լուծման տեղափոխման պատաճռները նվազագույնի կհասցնեն ընդդիմության հակազդեցությամբ պայմանավորված հնարավոր հետեւանքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---