ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողները պահանջում են բյուրոյի պետի հրաժարականը

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողները պահանջում են բյուրոյի պետի հրաժարականը

PanARMENIAN.Net - ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները քայլերթ են իրականացնում դեպի ԱՊՊԱ բյուրո՝ պահանջելով թանկացման որոշման չեղարկում, ինչպես նաև՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը։

Ակցիայի մասնակիցներից մեկը պատմել է, որ գնալու են մինչև վերջ, ակցիան շարունակական է լինելու՝ մինչև արդյունքի հասնելը, որովհետև իրենց նպատակը, գործն ու պահանջն արդար է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Տարբեր կառույցներ ենք գնում՝ փորձելով մեր ձայնը բարձրացնել։ Հիմնական կետն ինձ համար Կառավարությունն է, բայց քանի որ չեմ ուզում՝ այս ամենը հասնի Կառավարություն, մենք փորձում ենք մեր հարցի լուծումն ավելի փոքր մասշտաբներից սկսել։ Եթե արդյունք չունեցանք, որոշակի պատասխան ու հիմնավորում չեղավ, ես առաջարկելու եմ, որ սլաքներն ուղղվեն Կառավարություն, որովհետև այս հարցը պետք է վերջնական լուծվի»,-ասել է նա։

Հարցին, թե բյուրոյի պետի հրաժարականով արդյոք հարցը կլուծվի՝ ցուցարարն ասել է, որ անձերի փոփոխությունից շատ քիչ է, որ հարց է որոշվում, բայց բյուրոյի պետի հրաժարականի դեպքում հույս կա, որ կգա ինչ-որ մեկը, որն իրենց ձայնը կլսի։

Վարորդները բողոքի ցույցի էին դուրս եկել նաև հունվարի 31-ին և փետրվարի 3-ին։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ վերանայվել են ԱՊՊԱ-ի բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից:

Ընթերցեք նաև․ ԱՊՊԱհարզան․ Ինչո՞ւ են վարորդները դժգոհ ԱՊՊԱ-ի հետ համատեղ կյանքից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---