Երևանի համար 10 նոր տրոլեյբուս է նախատեսվում գնել![]() 7 փետրվարի 2022 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը՝ նախատեսում է 10 նոր տրոլեյբուս ձեռք բերել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով: 28 համարի երթուղին փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։ Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |