ՀՀ-ում կորոնավիրուսի 2676 նոր դեպք կա և 38 մահ

ՀՀ-ում  կորոնավիրուսի 2676 նոր դեպք կա և 38 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 402,403-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2676-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 38 դեպք է գրանցվել, 31-ը՝ կորոնավիրուսից և 7 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8145 դեպք կա, այլ պատճառով՝ 1567։

Ապաքինվել է ևս 3658 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 365,662-է։ Փաստացի բուժվողների թիվը 27,029 է։

Ընդհանուր առմամբ 2,811,771 թեստ է արվել, մեկ օրում` 6743։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---