Ադրբեջանը մտադիր է «Զանգեզուրի միջանցքով» ԷՀԳ կառուցել դեպի Նախիջևան

Ադրբեջանը մտադիր է «Զանգեզուրի միջանցքով» ԷՀԳ կառուցել դեպի Նախիջևան

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ (ԷՀԳ) կառուցել դեպի Նախիջևան, այնտեղից էլ՝ Թուրքիա ու Իրան։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Trend-ը։

Նա ասել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն երկաթուղի, ավոտճանապահ ու օդային ճանապարհ է, այլ նաև իր դերն է ունենալու «էներգիայի տաբեր տեսակներ Նախիջևան առաքելու համար»։ Նա նաև շեշտել է, որ Նախիջևանն «Ադրբեջանի անբաժանելի մասն է»։

«Հիմա մենք աշխատում ենք դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի անցկացման նոր էներգետիկ նախագծի վրա, իսկ այնտեղից արդեն միջազգային շուկա՝ Թուրքիա և Իրան»,-ասել է Ալիևը։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, ավելի վաղ անդրադառնալով ապաշրջափակման վերաբերյալ հարցերին, ասել էր, որ խոսքը գնում է միայն գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերականգման մասին, և որ Հայաստանը միջանցքի տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկել և չի քննարկելու։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---