Արա Աղիշյանը ընտրվել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի տարածաշրջանային բաժնի նախագահ

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամը մարտի 26-ին Արա Աղիշյանին միաձայն ընտրել է հիմնադրամի արեւմտա-ամերիկյան տարածաշրջանային բաժնի ղեկավար: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունում: Խորհրդի նիստին ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ Արա Աղիշյանը հանդիսանում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական գործընկերը, եւ նրա ընտրությունը Արեւմտյան-Ամերիկայի տարածաշրջանային բաժնի նախագահի պաշտոնում նրան թույլ կտա շարունակել իր գործունեությունը հօգուտ ազգի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---