ՀՀ-ում կորոնավիրուսի 1417 նոր դեպք կա և 27 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1417 նոր դեպք կա և 27 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 413,295-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1417-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 27 դեպք է գրանցվել, 25 -ը՝ կորոնավիրուսից և 2 մահ, երբ պացիենտն ունեցել է վիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8278 դեպք կա, այլ պատճառով՝ 1585։

Ապաքինվել է ևս 2825 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 386,193 է։ Փաստացի բուժվողների թիվը 17,239 է։

Ընդհանուր առմամբ 2,851,836 թեստ է արվել, մեկ օրում` 5659։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---