Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան, Հռոմ-Երևան և հակառակ

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան, Հռոմ-Երևան և հակառակ

PanARMENIAN.Net - Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով։

Հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթը, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիաընկերության Հռոմ- Երևան- Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---