ՊՆ-ի կոչն Ադրբեջանին` ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելուց

ՊՆ-ի կոչն Ադրբեջանին` ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածելուց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այլ հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Մասնավորապես՝ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ն կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը։

Փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել համայնքի բնակելի տների ուղղությամբ: Արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս, հայտնում է Արցախի դատախազությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---