ԱՄՆ գիտնականներ․ Covid-19-ի դեմ պատվաստումից 6 ամիս անց հակամարմիններն ավելի են հզորանում

ԱՄՆ գիտնականներ․ Covid-19-ի դեմ պատվաստումից 6 ամիս անց հակամարմիններն ավելի են հզորանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները հայտարարել են, որ Covid-19-ի դեմ պատվաստումից հետո առնվազն 6 ամիս իմունային բջիջների հակամարմիններն ավելի հզոր են դառնում և ուղղված վիրուսի դեմ, չնայած դրանց քանակը նվազում է։

Պատվաստումից հետո մի քանի ամսվա ընթացքում հակամարմինների մակարդակի նվազման մասին տվյալները, առաջին հերթին, վկայում են, որ անցում է կատարվել կայուն իմունային պատասխանի։ Այդ մասին հայտարարել են ամերիկացի իմունաբանները։

Հակամարմինների չափազանց մեծ քանակի արտադրման վրա օրգանիզմը չափից շատ էներգիա է ծախսում, իմունային համակարգը չի կարողանում անվերջ ակտիվության նման բարձր մակարդակ պահպանել, ուստի աստիճանաբար անցում է կատարում ավելի քիչ քանակությամբ առավել հզոր հակամարմինների արտադրմանը, գրում է IsraelInfo-ն։

Գիտնականները հայտարարել են, որ նույնիսկ հակամարմինների բավականին ցածր մակարդակը կշարունակի որոշ պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից, քանի դեռ վիրուսը չի ենթարկվել մուտացիայի և չի հայտնվել նոր շտամ։

«Եթե վիրուսը չփոխվեր, պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած մարդիկ շատ լավ պաշտպանված կլինեին։ Հարցն այն է, որ վիրուսը շարունակում է զարգանալ և նոր տաբերակներ առաջացնել»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ալի Էլլեբեդին։

Pfizer-BioNTech-ի պատվաստանյութով պատվաստվածների մոտից պատվաստումից մի քանի օր, իսկ այնուհետև 3, 4, 5, 7, 15, 29 և 40-րդ շաբաթներում վերցված հակամարմինների նմուշները ցույց են տվել, որ պատվաստումից կես տարի անց հակամարմիններն ավելի հզոր էին, քան սկզբում։ Էքսպերիմենտների մի շարքում «թարմ» հակամարմինների միայն 20 տոկոսն էր կապվում վիրուսի սպիտակուցի հետ, իսկ 6 ամիս անց՝ արդեն 80 տոկոսը նույն մարդկանց մոտ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---