Պուտինը միջուկային ուժերի զորավարժություններ է մեկնարկել․ Ռոստովի շրջանում արտակարգ իրավիճակ է

Պուտինը միջուկային ուժերի զորավարժություններ է մեկնարկել․ Ռոստովի շրջանում արտակարգ իրավիճակ է

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի կիրառմամբ «ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժությունների մեկնարկը։ Այդ մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Զորավարժությունների ընթացքին հետևում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրանք հետևում են բալիստիկ հրթիռների արձակմանն իրավիճակային կենտրոնից։ Արձակվել են նաև գերձայնային «Ցիրկոն» հրթիռը և «Կալիբր» թևավոր հրթիռները։

Զորավարժություններին մասնակցում են օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմը:

ՌԴ Ռոստովի շրջանի իշխանությունները արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ Դոնբասից փախստականների պատճառով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է նահանգապետի առաջին տեղակալ Իգոր Գուսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Արտակարգ վիճակը սահմանվել է փետրվարի 19-ի 10։00-ից կառավարման մարմինների և Արտակարգ իրավիճակների կանխարգելամն և վերացման միասնական պետական համակարգի Ռոստովի շրջանի տարածաշրջանային ենթահամակարգի ուժերի համար։

Փետրվարի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։

Տարհանվածների առաջին խմբերն արդեն Ռուսաստանում են՝ հիմնականում, խոսքը կանանց, երեխաների և տարեցների մասին է։

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր զորակոչ է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդկանց մեկնումը հանրապետություններից արգելվել է։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---