ՀՀ-ում կորոնավիրուսի 293 նոր դեպք կա և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 293 նոր դեպք կա և 16 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 415,757-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 293-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 16 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8338 դեպք կա, այլ պատճառով՝ 1590։

Ապաքինվել է ևս 1474 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 392,080 է։ Փաստացի բուժվողների թիվը 13,749 է։

Ընդհանուր առմամբ 2,864,871 թեստ է արվել, մեկ օրում` 3192։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---