Աբովյանում 3 մեքենայի բախման հետևանքով 5 զոհ կա

Աբովյանում 3 մեքենայի բախման հետևանքով 5 զոհ կա

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Աբովյան քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել՝ 3 մեքենա է բախվել, որի հետևանքով 5 զոհ կա։

Փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:

Պարզվել է, որ բախվել են Opel Vectra B (վարորդ՝ Վ. Կ.), BMW X5 (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և VAZ-2106 (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդի և 4 ուղևորների (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.) դիերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---