ՄԻՊ․ Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի

ՄԻՊ․ Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում, մարդիկ չեն հայտնվում բանտերում նրա համար, որպեսզի 2-րդ անգամ պատժվեն։

«Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի ու հետո էլ ասի, թե նա ազատ արձակման պատրաստ չէ: Պետք է գործի անհատական մոտեցում, ռիսկային գնահատման մեխանիզմ և վստահության կանխավարկած ազատազրկվածի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ։

ՄԻՊ աշխատակազմն ամփոփում է ՔԿՀ-ներում, հոգեբուժական կազմակերպություններում ու իրավապահ մարմինների համակարգի ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---