Մոսկվան պատրաստ է քննարկել Կիևի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը

Մոսկվան պատրաստ է քննարկել Կիևի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը

PanARMENIAN.Net - Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայի ղեկավարության հետ այդ երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում սպառազինության տեղակայումից հրաժարվելու մասին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը ձևակերպել է իր տեսլականը, թե ինչ մենք կակնկալեինք Ուկրաինայից, որպեսզի սկզբունքային «կարմիրգծային» խնդիրները լուծվեին։ Դա չեզոք կարգավիճակն է, դա սպառազինությունների տեղակայումից հրաժարվելն է։ Հարցն այն է, թե պատրաստ է արդյոք դրան Ուկրաինայի ղեկավարությունը»,- ասել է նա, գրում է Interfax-ը։

Այն հստակեցնող հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը շփվել Ուկրաինայի ղեկավարության հետ այդ թեմայով՝ Պեսկովն ասել է․ «Եթե Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է խոսել դրա մասին»։

Պեսկովն ասել է նաև, որ Ուկրաինայում ոչ թե պատերազմ է, այլ հատուկ գործողություն, որի նպատակն է ձերբազատել երկիրը նացիստներից, և ապառազմականացնել այդ երկիրը, ինչը բխում է ՌԴ անվտանգության շահերից։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---