Ուկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա

Ուկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա

PanARMENIAN.Net - Ուկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա՝ ՄիԳ-29-եր և ՍՈւ-25-եր, որոնք անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն Լեհաստանի օդանավակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները մարտական խնդիրներ կկատարեն։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությունը ֆեյսբության իր էջում։

Նշվում է, որ Բուլղարիան 16 հատ ՄիԳ-29-ը կփոխանցի Ուկրաինային և 14 ՍՈւ-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29-ը։

Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու առաքումն Ուկրաինա, հայտնում է BBC-ն։

Լրատվականը հայտնում է նաև, որ լույս մարտի 1-ի գիշերը Խերսոնն ամբողջությամբ շրջապատվել է ռուսական զորքերով և որ սնդդամթերքի մատակարարման խափանումներ են առաջացել։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---