ՀՀ-ում կորոնավիրուսի 324 նոր դեպք կա և 23 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 324 նոր դեպք կա և 23 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 420,156-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 324-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 23 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից և 6 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8478 դեպք կա, այլ պատճառով՝ 1612։

Ապաքինվել է ևս 1239 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 402,916 է։ Փաստացի բուժվողների թիվը 7150 է։

Ընդհանուր առմամբ 2,898,664 թեստ է արվել, մեկ օրում` 4076:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---