Պապիկյանը՝ ԳՇ փոփոխությունների մասին․ Որևէ վտանգ չենք բերել

Պապիկյանը՝ ԳՇ փոփոխությունների մասին․ Որևէ վտանգ չենք բերել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ-ում անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգ չի տեսնում Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում մեծ փոփոխությունների առումով, ասել է, որ որևէ վտանգ սրանով չեն բերել ու չեն պատրաստվում բերել։

Նա նշել է, որ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտն իրավական բոլոր հիմքերը տալիս է ընդունելու որոշումներ, հրամաններ տալու:

Հարցն ուղղել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում չունենք ԳՇ պետ։

«Եթե ԳՇ պետը մեծ տապալում ունի, որ նույնիսկ մեկ ամիս հնարավոր չէր երկարաձգել նրա պաշտոնավարումը, ապա որևէ պարզաբանում ներկայացրեք»,- ասել է նա։

Պապիկյանն ասել է, որ եթե հետևեն տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և ըստ այդմ առաջնորդվեն, կարող է ընդհանրապես փոփոխություն չանեն, քանի որ վերջին տարիներին մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հնարավոր չէ կանխորոշել, բայց բարեփոխումներն անհրաժեշտ են և նույնիսկ ուշանում են:

«Չենք կարող հապաղել, իրավունք չունենք: Շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան են մտել, ժամանակն է, պիտի հնարավորություն տալ պատերազմի բովով անցած ունակ ու երիտասարդ կադրերին», - ասել է նա։

Օրեր առաջ Արտակ Դավթյանն ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---