Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ նախագահ

Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ նախագահ

PanARMENIAN.Net - Վահագն Խաչատուրյանը երկրորդ փուլով ընտրվել է ՀՀ նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոլոր անդամները կողմ են քվեարկել, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Խաչատուրյանն ընտրվել է 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Խաչատուրյանին առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր 81 ձայն, սակայն իշխող խմբակցությունն այդքան քվե չուներ՝ նրա օգտին էր քվեարկել 69 պատգամավոր։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ՀՀ նախագահը չի ընտրվում առաջին փուլով, անցկացվում է երկրորդ փուլ։ Երկրորդ փուլով ընտրվելու համար բավարար էր 34 կողմ քվեն։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---