ՀՀ-ում կորոնավիրուսի 51 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 51 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,592 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 51-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8560 դեպք կա, այլ պատճառով՝ 1630։

Ապաքինվել է ևս 266 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 407,348 է։ Փաստացի բուժվողների թիվը 4054 է։

Ընդհանուր առմամբ 2,924,553 թեստ է արվել, մեկ օրում` 2803:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---