ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում

ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել են հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին` ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---