ՀՀ-ում կորոնավիրուսի 111 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 111 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,953-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 111-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8570 դեպք կա, այլ պատճառով՝ 1635։

Ապաքինվել է ևս 282 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 408, 215 է։ Փաստացի բուժվողների թիվը 3533 է։

Ընդհանուր առմամբ 2, 933,020- թեստ է արվել, մեկ օրում` 2939:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---