Էդմոն Մարուքյանը` հատուկ հանձնարարություններով դեսպան

Էդմոն Մարուքյանը` հատուկ հանձնարարություններով դեսպան

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-ասվում է որոշման մեջ:

Անդրադառնալով նշանակմանը՝ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ hանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---