Անհետ կորած զինվորների ընտանիքներին 300,000-ական դրամի հատկացումը 3 ամսով երկարացվել է![]() 17 մարտի 2022 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին 300,000-ական դրամ ամսական սոցիալական աջակցության տրամադրումը 3 ամսով երկարացվել է։ Նման որոշում է կայացվել կառավարության նիստում։ Ըստ սահմանված կարգի, օգնությունը տրամադրվում էր ոչ ավելի, քան 12 ամիս՝ սկսած հաստատելու ամսվանից։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ. նոյեմբեր ամսվան հաջորդող ամսվա 1-ից «արդեն իսկ դադարեցվել է նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը, ինչը դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող» անհետ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցրել է բողոքի ալիքի»: 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածում կատարված լրացման արդյունքում սահմանվել է դրույթ, ըստ որի` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: Առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 12 ամսվա փոխարեն սահմանել 15 ամիս, ինչին էլ հավանություն է տվել կառավարությունը։ 25.02.2022թ. դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 127 անհետ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որից 114 անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի հատուցման գործ ներկայացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-ը գտնվում է ուսումնասիրության փուլում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |